Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում

Սեպտեմբեր 25,2026 17:48 Share

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։

Աշխարհահռչակ մարզիկները Քաջարան էին եկել համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով՝ մասնակցելու Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։
Այցի ընթացքում մարզիկները շրջել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և հանքարդյունաբերական տեխնիկային։

Հյուրերին տպավորել են ոչ միայն ընկերության արտադրական մասշտաբները, այլև ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ։

Մարզիկներին և համայնքապետ Մանվել Փարամազյանին ուղեկցել են գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը և Արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Ալավերդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել