Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ 1 ամբաստանյալի պաշտպաններից մեկը ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից․ պախարակելի բան չկա»․ Հերիքնազ Տիգրանյան

Օգոստոս 12,2021 17:47

«Ես երբեք չեմ ամաչի ասել, որ այո, ես եղել եմ հ/կ-ում, իմ գործունեությունը 15 տարի եղել է քաղաքացիական հասարակության ոլորտում, տասը տարի՝ պետական համակարգում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին, որն ավելի վաղ ամբիոնից շնորհավորել էր Ջորջ Սորոսի ծննդյան առիթով՝ ասաց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը։

Նա նշեց․ «Իմ գործունեության մեջ եղել է ժամանակահատված, որ ես ընդգրկված եմ եղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի արդարադատության խմբում, որը ձեւավորվել է իրավաբաններից, փաստաբաններից, հ/կ-ների ղեկավարներից՝ տալու համար առաջարկներ եւ կարծիքներ՝ հրապարակվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ։ Եթե այդքան պախարակելի եք համարում այդ հիմնադրամներում աշխատելը կամ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվելը, ապա ասեմ, որ այդ նույն արդարադատության խմբում էր աշխատում, կամ գուցե հիմա էլ է աշխատում ձեր քաղաքական թիմի ղեկավարի փաստաբանական թիմի անդամներից մեկը։ Այդ դեպքում դուք մտածեք նաեւ ձեր վարկանիշի, ձեր թիմի ղեկավարի մասին։ Նկատի ունեմ մինչեւ վերջերս թիվ մեկ ամբաստանյալի պաշտպանական թիմում ներգրավված մարդուն, որը ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից, եւ որեւէ պախարակելի բան, ի տարբերություն ձեզ, ես չեմ տեսնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031