Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանը երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ին՝ պատրաստակամության համար, և տեղեկացրել՝ առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Օգոստոս 13,2021 16:24

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։

Արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվո՞ւմ է օգնություն ցուցաբերել Հունաստանին։

Պատասխան.
Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։

Իհարկե, մենք կշարունակենք ուշի-ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031