Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցելու ենք ԵՄ Հայաստանի մուտքին. Վասիլիոս Իկոնոմու

Նոյեմբեր 24,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը և Սարիկ Մինասյանը նոյեմբերի 24-ին հանդիպել են Հայաստան այցելած Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակության հետ։

Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը ողջույնի խոսքում ընդգծել է հայ և հույն ժողովուրդների միջև առկա ջերմ ու բարեկամական բազմադարյա հարաբերությունները։ «Հունաստանը Հայաստանի արժեքավոր և վստահելի գործընկերն է, և մենք շահագրգռված ենք Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացմամբ և հետագա աշխատանքների ընդլայնմամբ։ Այս համատեքստում շատ կարևոր է օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի և միջխորհրդարանական համագործակցությունը, որը, կարծում եմ, պետք է ամրացնել և խորացնել փոխադարձ աշխատանքների շնորհիվ»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը։

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալի մեծացման անհրաժեշտությունը՝ համաձայնելով, որ չիրացված մեծ ներուժ կա այդ ոլորտում։

Նշվել է, որ այն տարեկան կազմում է շուրջ 28 մլն եվրո, ինչը, զրուցակիցների գնահատմամբ, բավական փոքր թիվ է։

Ըստ հայ և հույն գործընկերների՝ համագործակցության ընդլայնման մեծ և նոր հնարավորություններ կան զբոսաշրջության, կրթության և սոցիալական ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ կապերի ընդլայնմանը, այդ համատեքստում կարևորվել է Հունաստանի փորձը։

Գործընկերները խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես՝ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուն նշել է՝ Հայաստանը Հունաստանի համար, իսկապես, բարեկամական երկիր է, և Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է։ «Աջակցելու ենք ԵՄ Հայաստանի մուտքին»,- նշել է պատվիրակության ղեկավարը։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30