Լրահոս
Օրվա լրահոսը

88-ի երկրաշարժից տուժած վանաձորցի 16 ընտանիքի համար բնակարան է կառուցվում

Օգոստոս 15,2021 20:29

Արկադի Հովհաննիսյանը Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներից է:

88-ի երկրաշարժից հետո նրա ընտանիքը եւս մնաց առանց սեփական տանիքի: 33 տարի անց ի թիվս այլ ընտանիքների, Արկադիի 5 հոգուց բաղկացած ընտանիքը նույնպես վերջապես բնակարան կունենա. «Պետք է ապրեն մարդիկ, որ հասկանան տնակների ապրելակերպը, շատ դժվարությունով է: Իսկ երբ արդեն նոր բնակարան են տալիս, քո գլխին տանիք ես ունենում, դա մեծ ուրախություն է»:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Առք» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի ու Լոռու մարզպետարանի հետ համատեղ: Արդյունքում Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի 16 ընտանիքներ կապահովվեն քարաշեն բնակարաններով:

Բնակարանների հիմնարկեքը տեղի ունեցավ Վանաձորի Տարոն 4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա:  Իսկ ՀՀ կառավարությունն ու Լոռու մարզպետարանը կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում. «Կոմունիկացիաները պետք է մենք ապահովենք՝ գազաֆիկացնենք, էլէկտրաէներգիա, ճանապարհաշինություն եւ այլն: Կառավարությունն է ներդրում իրականացնելու, մոտ 50 մլն դրամ»,- ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Ծրագրի համար շահառու են ընտրվել են հիմնականում բազմազավակ եւ վճարունակ ընտանիքներ. «Հատկացված հողատարածքը թույլ է տալիս 21 տուն կառուցել: Այս պահին շինարարի հետ պայմանագիր ունենք, 1 բնակարանի արժեքը 12 ու կես միլիոն դրամ է: Շինարարական ամբողջ ծախսերն է մեր վրա: Ընդ որում՝ ծախսերի 50 տոկոսը նվեր է լինելու բնակիչներին, իսկ մնացած 50 տոկոսը անհատույց փոխառության կարգով 10 տարվա ընթացքում հետ կտան»,- ասում է «Առք» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը:

Մինչեւ տարեվերջ բնակարանամուտ կտոնեն 2 ընտանիքներ, մյուսների համար բնակարանների կառուցումը կավարտվի ծրագրով նախատեսված 5 տարի ժամկետում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031