Լրահոս
Օրվա լրահոսը

12-րդ օրն է՝ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի 2 բնակիչներ հացադուլ են հայտարարել. որևէ պաշտոնյա չի այցելել, չի քննարկել ներկայացված պահանջները

Սեպտեմբեր 06,2021 11:29

Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։

‼️ Հացադուլի պահանջներն են՝

– կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված ապօրինի շինաշխատանքները,

– հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,

– անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները խախտվել են Քաղաքապետարանի կողմից։

Անգամ իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝

եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափակումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին։

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930