Լրահոս
Օրվա լրահոսը

Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի. պաշտպաններ

Սեպտեմբեր 09,2021 16:01 Share

Այսօր ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունից տեղեկացվել են ժամը 17-ին ներկայանալ քննչական գործողությունների կատարմանը։ Համաձայն վարույթն իրականացնող մարմնի Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվելու է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։

1 Սա Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում եզակի դեպք է, երբ նույն անձի նկատմամբ նույն գործով 3-րդ անգամ ներկայացվում է կալանավորման միջնորդություն։

2 Միջնորդության ներկայացման համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ հերթապահում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ իր բոլոր բացասական ավանդույթներով։

3 Մեղադրանքը լրացվում է և կալանավորման միջնորդություն է ներկայացվում 2-րդ անգամ կալանավորման միջնորդության մերժումից հետո, որը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի միակ նպատակը Ա. Ղազարյանին և պաշտպանական թիմին լռեցնելն է, յուրաքանչյուր գնով Արսեն Ղազարյանին անազատության մեջ պահելը, այլապես մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր ապացույցների առկայության դեպքում դեռ վաղուց կարող էր նրան մեղադրանք առաջադրված լինել։

4 Վարույթն իրականացնող մարմինը դեռ մինչև Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը, արդեն իսկ որոշել է կալանավորման միջնորդություն ներկայացնել, որից ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմնին անգամ  հետաքրքիր չէ Արսեն Ղազարյանի դիրքորոշումը, նրա կողմից տրված ցուցմունքը և յուրաքանչյուր պարագայում միջնորդությունը ներկայացվելու է։

Արսեն Ղազարյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930