Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի. Ա1+

Հոկտեմբեր 08,2021 13:38

Ա1+. Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակվի։ Այդպիսի որոշում այսօր կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը դեռ օգոստոս ամսին գլխուղեղի կաթված էր ստացել եւ չէր կարողանում ներկայանալ դատական նիստերին։

Մինչ այդ դատարանում քննարկվեց մի քանի տարբերակ՝ գործից մաս անջատել, դատական նիստերը հետաձգել այնքան ժամանակով, մինչեւ Վահան Շիրխանյանը առողջանա եւ նշանակել փորձաքննություն։

Դատավարության կողմերը միանշանակ կողմ էին փորձաքննության նշանակմանը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշեց նշանակել փորձաքննություն եւ փորձագետներին տալ այնպիսի հարցեր, որոնցով պարզ կդառնա՝ արդյոք Շիրխանյանը ունի՞ այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատական նիստին մասնակցելու համար։

Փորձաքննությանը մասնակցելու է նաեւ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ պարզ լինի փորձաքննության եզրակացությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031