Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հրապարակեց Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը

Հոկտեմբեր 15,2021 19:03

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը  անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, այսինքն՝ Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։

Բացի Դավիթ Տոնոյանից, այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւս կա հարուցված քրեական գործ։

Տոնոյանի փաստաբանն ասաց, որ որեւէ քննչական գործողություն Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ՝ նրա կալանավորումից հետո, չի կատարվել․ «Որեւէ ցուցմունք, որը վերաբերելի կլինի առաջադրված մեղադրանքին, առկա չէ։ Հայտարարության մեջ խոսում են վատնման մասին, միլիարդավոր դրամի վատնման կամ հափշտակության մասին, ես հայտարարում եմ, որ որեւէ կոպեկ ՊՆ բյուջեից կամ պետական բյուջեից չի փոխանցվել մատակարարի հաշվին»։

Այսինքն՝  անպիտան հրթիռներ չե՞ն գնել, հարցին ի պատասխան փաստաբանն ասաց՝ գնվել է, սակայն, այն, որ ասում են՝ բյուջեի միջոցներն են վատնվել կամ բյուջեից փոխանցում է եղել, նման փաստ գործում առկա չէ․ «Կատարվել է հաշվանց, փաստացի նախկին ունեցած պարտքից հաշվանց է կատարվել, սակայն բյուջեից դուրս գրում, կամ փոխանցում մատակարարի հաշվին, չի կատարվել »։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության, վատնման համար Քրեական օրենսգրքի 179 հոդվածի  3-րդ մասով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031