Լրահոս
Օրվա լրահոսը

«70 երեխայի կյանք է վտանգված․ մանկապարտեզը վթարային շենքում է»․ պատգամավոր

Հոկտեմբեր 26,2021 18:09 Share

ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգեց, որ Երեւանի Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերը սպասարկող մանկապարտեզն անմխիթար վիճակում է, երեխաները վթարային շենքում են։ Թովմասյանի խոսքով՝ 70 երեխայի կյանք  է վտանգված, սակայն հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած քաղաքապետ Հայկ Մարությանն այս խնդրին չի անդրադարձել։ «Օրերս նա հայտարարել է, որ 6 մանկապարտեզ է նորոգվելու, սակայն ցանկում չկա թիվ 14 մանկապարտեզը»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031