Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրին նոր համայնքապետ ունի. առաջադրվել էին երեք թեկնածուներ

Նոյեմբեր 11,2021 15:51

Նոյեմբերի 11-ին կայացած Մեղրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանը։ Վերջինս ստացավ 8 կողմ ձայն. 6 ձայն նրան տվեցին կուսակիցները, իսկ 2 քվե՝ «Ազատական»-ից ընտրված ավագանու անդամները։

Օրեր առաջ Բագրատ Զաքարյանն ու «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը ստորագրել էին հուշագիր, ըստ որի` երկուսուկես տարին Մեղրի համայնքը կառավարելու է Բագրատ Զաքարյանը, մյուս երկուսուկես տարին` Խաչատուր Անդրեասյանը։

Բացի Բագրատ Զաքարյանից` առաջադրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Թումանյանը, որը ստացավ իր կուսակիցների ձայները 5 քվե: «Ապրելու երկրից» առաջադրված Արմեն Հայրապետյանը ստացավ երկու քվե։

Մեղրիի ավագանին բաղկացած է 15 անդամից։ Ըստ «Ազատական» եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների պայմանավորվածության՝ համայնքի ղեկավարի տեղակալը նշանակվելու է «Ազատական»-ից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930