Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանում հաշվառված հիվանդը կոտրել է ԱԱԾ մուտքի դռան ապակին

Նոյեմբեր 16,2021 12:57

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել մի քաղաքացուց, որը հայտնել է, թե անհայտ անձը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և հարվածում է ՀՀ ԱԱԾ դարպասներին:

ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված հասցեից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Ս. Ա-ին, որը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ս. Ա.-ն ձեռքով հարվածել և կոտրել է շենքի մուտքի դռան ապակին: Ա.Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշենի» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930