Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաջարանի համայնքի ղեկավարի խափանման միջոցը չփոխվեց

Դեկտեմբեր 17,2021 17:37

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը դեկտեմբերի 17-ին կայացած նիստում մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Սակայն դատարանը ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի կալանքը փոխարինեց ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաեւ 500 հազար գրավով։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Արմեն Անդրեասյանի եւ դեռեւս ինքնությունները չպարզված անձանց կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաեւ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Բացի Մանվել Փարամազյանից եւ Նվեր Մկրտչյանից այս գործով եւս 5 ամբաստանյալ կա։

Մանվել Փարամազյանն անցնում է նաեւ մեկ այլ քրեական գործով․ ըստ նախաքննական մարմնի՝ նա, հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու եւ իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առեւանգումը:

Մանվել Փարամազյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանը այս նիստում սկսեց վկաների հարցաքննությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031