Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապն իր ամենամյա ուղերձում նշել է․ «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները տուն վերադառնան»

Դեկտեմբեր 25,2021 23:32

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառումը

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապը հանդես եկավ ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով՝ մարդկությանը հրավիրելով երկխոսության, միասնության և խաղաղության։ Նա իր խոսքում անդրադարձավ աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Իր ուղերձում Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշեց. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031