Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում աշխատակազմի աշխատակիցը գրել է, որ ստացել է փաստաթղթերը, այնուհետև պատռել է թուղթը

Դեկտեմբեր 30,2021 17:30

Մինչ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները համայնքապետարանի առջև նշում էին Ահարոն Խաչատրյանի՝ համայնքապետ ընտրվելը, համայնքապետարանի ներսում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբանները փորձում էին ընտրության վերաբերյալ արձանագրություն կազմել։ 

Նրանք նշեցին, որ փորձում էին անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել քարտուղարության աշխատակիցներին։ Սակայն աշխատակիցը գրել է, որ ստացել է փաստաթղթերը, այնուհետև պատռել է թուղթը։

Այդ ընթացքում անհետացել է նաև աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանը։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի անդամներին, որ տեղեկություններ է ստացել, որ Կամո Զարոյանը գտնվում է համայնքապետի զուգարանում։

Նա հավելեց, որ եթե աշխատակազմի աշխատակիցը արձանագրությունը ստանա, նիստը կհամարվի ավարտված. «Զարոյանի խնդիրը արհեստական խնդիր դարձավ։ Ենթադրաբար, ՔՊ-ի ավագանիներին թվում է, որ կախարդական է իր ստորագրությունը, եթե Զարոյանը չստորագրի, չստանա, ուրեմն՝ վերջ, այս ավագանու նիստը անվավեր է։ Առանց հաշվի առնելու, որ անվավերության նման պահանջ գոյություն չունի։ Հիմա, իրենք արհեստականորեն պահում են, չեն թողնում, որ Զարոյանը դուրս գա, ընդհանուր մթնոլորտը լարվում է։ Ներքևի ժողովրդին էլ, որ հաղորդակցության առումով կտրված են այստեղից, իրենց թվում է, որ Զարոյանին հիմա չգտնենք, ամեն ինչ կորած է։ Այդ լարվածությունը թոթափելու միակ տարբերակը, որ աշխատակազմից մեկը գա, ստորագրի, ստանա, մեր օրինակի վրա ստորագրի, իրենց օրինակը ստանա։ Մենք մեկ է՝ ծանուցելու ենք, փոստով ենք ծանուցելու»։        

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031