Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևան» ազգային պարկի տարածքում 57 հացենի հատած անձը ձերբակալվել է

Նոյեմբեր 02,2026 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։

Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։

Պատճառված վնասի չափը պարզվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել