Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին 2-րդ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հոգեւոր դասի ուղեկցությամբ Եռաբլուր եկավ իշխանական վերնախավից առանձին։
Նա չցանկացավ մեկնաբանել՝ քաղաքական իշխանության հետ տարաձայնություննե՞ր կան, ինչո՞ւ են հերթական անգամ մենակ գալիս։
Կարդացեք նաև
«Այլ առիթով պիտի խնդրեմ չանհանգստացնեք։ Թույլ տվեք օրվա խորհուրդն ապրել եւ մեր աղոթքը մատուցել»,-խնդրեց նա լրագրողներին, որոնք հարցեր էին հղում հայ-թուրքական հնարավոր երկխոսության, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությունից։

Catholicos of All Armenians Karekin II pays a tribute on the occasion of the Army Day to the memory of fallen soldiers in Yerablur Military Pantheon

Միայն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը մեկնաբանություն տվեց գնահատականին, որ Քրիստոսի արձանի մենաշնորհը միայն որոշ շրջանակներինը չէ։ «Դա մեկնաբանության հարց է։ Ինչպես կուզեն՝ կմեկնաբանեն։ Տեր Հիսուսը որեւէ մեկի մենաշնորհը չի կարող լինել, ինչպես որ շատերն են ուզում ամեն ինչում մենաշնորհ»,-ասաց սրբազան հայրը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ