Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդներին բերման են ենթարկել ադրբեջանցիների դեմ ցույցի համար

Փետրվար 22,2022 23:03

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ակցիա իրականացնելու համար Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել տասնյակից ավել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ  անդամներ։

Բերման են ենթարկվել ընդգծված ապօրինի ու բռնի ուժի կիրառմամբ։

Բերման են ենթարկել նաև աղջիկներին ու պատերազմի մասնակցած տղաներին։

Բերման են նաև անչափահասների։

Հայաստանում՝ ներկա իշխանության պարագայում պաշտպանված են բոլորը, բացի հայերից»։

Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին այցելել էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտնել է․ «Այս անգամ արդեն լրատվամիջոցներին են հասել՝ «Երկիր Մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը տարբերանշան է ունեցել, ներկայացել է, սակայն բերման է ենթարկվել։ Նա հանցագործության մասին հաղորդում է տալիս, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն է եկել, փաստաբաններ կան նաեւ ներսում։ Բոլոր բերման ենթարկվածների հետ հանդիպեցինք, մեկ-երկուսի մոտ ֆիզիկական ուժի գործադրման արդյունքում հետեւանքներ կան՝ աղջիկների մեկի ձեռքն է վնասվել, այդ ամենը կարձանագրվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28