Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությամբ են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. Քրիստինե Վարդանյան

Նոյեմբեր 23,2026 12:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն տեսանք ինչ չկա Փաշինյանի հրապարակած տեքստում.

Ոչ մի էական դրական բարեփոխում ժողովրդի համար,

Անկախության հռչակագրից հրաժարում, արդյունքում նաև Հայոց Ցեղասպանության հիշատակման վերացում։

Հիմա տեսնենք ինչ կա՝

Դատավորները դառնում են դատավորների ժամանակավոր պաշտոնակատարներ՝ հետո ՔՊ-ն է որոշելու՝ ով է դատավոր, ով՝ ոչ,

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը,

Սահմանադրություն ընդունելու համար իջեցնում են անհրաժեշտ մանդատների թիվը,

Կետ են ամրագրում, որով ՀՀ-ում գործող ցանկացած կուսակցության, ցույց անող ցանկացած քաղաքական ուժի գործունեություն ՍԴ-ն կարող է արգելել,

Ներդնում են քաղաքացուն քաղաքացիություն զրկելու մասին կետ թե բա «սահմանադրական կարգի դեմ» հանցագործությունների համար կարող ենք զրկել քաղաքացիությունից

Իշխող մեծամասնությանը տալիս են հնարավորություն ցանկացած ժամանակ ԱԺ-ն ցրելու

Մի խոսքով, ճիշտ էր Փաշինյանը, սա միայն ալիևյան Սահմանադրություն չի, համարյա ֆյուրերական սահմանադրություն։

Երբ համատեղվել են Ալիևի ու Փաշինյանի նպատակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30