Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

Մարտ 03,2022 14:41

📍 ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը.

☑️ՀՀ կառավարությունը որոշել է մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը:

📈 Ընթացիկ տարում պարարտանյութերը, մասնավորապես՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական, 2.5-3 անգամ գնաճ են արձանագրել, ինչը գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դարձրել է բավականին խոցելի:

☑️Ծրագիրն իրականացվելու է 2022թ.-ին ՀՀ բոլոր մարզերում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031