Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարիկ Սարգսյանն ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել մանկապարտեզների տնօրեններին»․ հայտարարություն

Մարտ 05,2022 17:25

«Իմ հզոր համայնք» կուսակցության հայտարարությունը

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. խոսքը վերաբերում է մանկապարտեզները քաղաքականացնելուն։

Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։ Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031