Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց հասանք այնտեղ, որ մեր հողերը պետք է տային, սահմանազատման գործընթացը կանգնեց․ ե՞րբ են տալու մեր հողերը»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 09,2026 17:09 Share

«Եթե խոսքը գնում է դելիմիտացիայի գործընթացի մասին, պետք է հիշենք, որ պայմանավորվածություն է եղել, որ Տավուշի մարզից սկսվելու է դելիմիտացիան ու այդպես գնալու է։ Հենց հասանք այնտեղ, որ մեր հողերը պետք է տային՝ Պառավաքարում շուրջ 1400 հա, հենց հասանք այնտեղ, որ հայկական կողմը պետք է իր հողերը հետ ստանար, գործընթացը կանգնեց»,- ԱԺ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը (լուսանկարում

Նա ասաց, որ ՀՀ իշխանություններն ու ԱԺ պատգամավորներն առաջին հերթին պետք է խոսեն այն մասին, թե ինչ պետք է ստանա Հայաստանը, այլ ոչ թե այն մասին, թե ինչ պետք է տա։ «Մենք լիքը բան ենք տվել, էլ տալու բան չունենք, լիքը զիջումների գնացել ենք, Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնացել այս ընթացքում։ Հիմա առաջին հարցը սա է՝ ե՞րբ են տալու մեր հողերը»,- նշեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Աբրահամյանից առաջ ելույթ էր ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, որ ՀՀ տարածքից գյուղեր են հանձնվել Ադրբեջանին։

«Բոլոր շփման գծերում, որտեղ դեռ սահմանազատում իրականացված չէ, մենք ունենք տեղեր, որ առաջ ենք, ունենք տեղեր, որ հետ ենք։ Օրինակ՝ Արարատի մարզի Երասխի հատվածում ունենք մի մեծ կտոր, որտեղ 2021 թվականին լուրջ բախումներ եղեն, եւ նույնիսկ այն ժամանակվա համայնքի ղեկավարը վիրավորվեց, երբ ադրբեջանական կողմն ուզում էր այդ հայկական մասի առավելությունն ի օգուտ իրեն առաջ գալ։ Եթե մենք ունենք տեղեր, որտեղ մենք ենք առաջ կամ իրենք են առաջ, մենք ենք հետ, մենք սահմանազատման գործընթացի ընթացքում, եթե բերում ենք կադաստրի ճիշտ կոորդինատային տվյալներն ու այդ տվյալներն ուղղում ենք, ի՞նչ է նշանակում՝ մենք Երասխից կամ Վայոց ձորի ինչ-որ գյուղից հողեր ենք զիջո՞ւմ։ Դա՞ է ձեր ասածը»,- նշել էր Գարիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930