«Զարմանում եմ ձեր ընտրած մարտավարության վրա։ Դոլարային միլիոնատերերի խմբակցություն եք ներկայացնում եւ փորձում եք ինչ-որ սոցիալական հարցերով գրավել մարդկանց ուշադրությունը»,-ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանին, ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիայի մասին հարցի զեկուցման ժամանակ Ագնեսա Խամոյանը բարձրաձայնել էր, որ հանրությունը մինչեւ օրս չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի առանձնատների նորոգման վրա որքան գումար է ծախսվել։
«ՀՀ վարչապետի պետական առանձնատան վրա ծախսած գումարի հարցն եք բարձրաձայնում։ Համոզված եղեք, որ այդ գումարն աֆրիկական սաֆարիներից ավելի շատ չի, մեկ սպանված առյուծի կամ մեկ բիզոնի գնից, մի խմբաքանակ «Տոյոտա»-ի ներկրումի շահույթից ավելի շատ չի․․․հարուստների կուսակցությունից եկել եք այստեղ միջին եկամուտներով մարդկանց ուշադրությունն եք ուզում գրավել։ Չի սազում»,-նկատեց Արման Եղոյանը։

Կարդացեք նաև
Արման Եղոյան-Օրենքը։
Ագնեսա Խամոյան-Փոխեք այդ օրենքը։
Արման Եղոյան-Հանդես եկեք առաջարկով, այդ օրենքը վաղուց կա, մենք չենք այն ընդունել։
Ագնեսա Խամոյան-Դուք ամենաթափանցիկն եք ձեզ հռչակել։
Արման Եղոյան-Մենք ամենաթափանցիկը չենք, բայց ձեզանից ավելի թափանցիկ ենք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































