Իջևան համայնքը ձեռք է բերել JCB մակնիշի երկու բազմաֆունկցիոնալ էքսկավատոր։ JCB Էքսկավատորներներն արդեն համայնքում են։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը։
Տեխնիկան գնվել է ՀՏԶՀ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրի արդյունքում։ Առաջիկայում համայնքում կլինի նաև 4 միկրոավտոբուս, 2 աղբատար, 1 ինքնաթափ և 350 մետաղյա աղբաման։ Ծրագրի ընդհանուր արժեքը 304 մլն․ դրամ է։ Համայնքապետարանի ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։
Արարատ Պարոնյանը հավելեց, որ նախատեսում են տեխնիկայի վճարովի ծառայություններ մատուցելու դիմաց համայնքային բյուջե մուտքագրել տարեկան մոտ 10 մլն․ դրամ։ Տեխնիկայի օգնությամբ շուրջ 47000 բնակիչ կօգտվի որակյալ կոմունալ ծառայությունից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: