Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շարաֆյան․ «Նիկոլ, Շուշիի ազատագրման օրն է, լավ կլինի այսօր ստորագրես քո կապիտուլյացիան եւ հեռանաս»

Մայիս 09,2022 22:22

Դիմադրության շարժումը Երեւանի փողոցներում քայլերթից հետո շարունակում է հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։

Հանրահավաքում տեսակապի միջոցով ԱՄՆ-ից ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր  դերասան Լեւոն Շարաֆյանը։ Նա ասաց, որ չի կարող ֆիզիկապես ներկա լինել հրապարակում, բայց հոգով, սրտով,  ամբողջ էությամբ դիմադրության շարժման կողքին է։

«Ես ձեզ հետ միասին քայլում եմ Երեւանի փողոցներով, եթե պետք է՝ փակում եմ այդ փողոցները։ Ես ձեզ հետ եմ ամենուր, ե՛ւ Արցախում, ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Սյունիքում, եւ ես ձեզ հետ կլինեմ այնքան ժամանակ մինչեւ վարչապետի աթոռին նստած վ․․․․․․ը հրաժարական տա։ Նիկո՛լ, գիտեմ, դու ինձ լսում ես։ Հիմա տես ինչ եմ ասում քեզ։ Չորս տարի դու խաբել ես այս ժողովրդին, չորս տարի դու հպարտ քաղաքացուն, որի առաջ ծնկի էիր գալիս, խաբել ես։ 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5-6 հազար մատղաշ երեխա։ Նրանց արյունը քո վրա է։ 14 հազար երիտասարդ դարձավ հաշմանդամ։ Նրանց արյունն էլ քո վրա է։

Դու կամերայի առաջ, առանց ամաչելու, գնում ես Եռաբլուր  եւ  պղծելով այդ մատղաշ երեխաների գերեզմանները, ծնկի ես գալիս, կարծես թե ներողություն ես խնդրում, բայց էլի խաբում ես այդ երեխաներին, որոնց դու փուռը տվեցիր առանց խղճմտանքի։ Նիկոլ, դու սիրում ես  կապիտուլյացիա ստորագրել, նոյեմբերի 9-ին դու ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան,  այսօր մայիսի  9-ն է, Շուշիի ազատագրման օրը, ես այս օրը լավ կլինի դու ստորագրես քո կապիտուլյացիան եւ հեռանաս, ոչ թե Հայաստանից, դու Հայաստանից չես կարող հեռանալ։  Դու չես կարող գիշերը ծպտված թռչել գնալ Եվրոպա, առավել եւս գալ ԱՄՆ, դու այստեղ էլ տեղ չունես։  Ես հպարտ եմ մեր երիտասարդներով։ Ես ձեր ցավը տանեմ, ես հպարտանում եմ ձեր բռունցքներով, ես հպարտանում եմ, երբ լսում եմ ձեր խզված ձայները, ապագան ձերն է։ Դուք պետք է կերտեք Հայաստանի ապագան, շենացնեք Հայաստանը, ստեղծեք ամուր բանակ եւ Երեւանը դարձնեք դրախտավայր»,-ասաց դերասանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ես էլ Ամերիկայից հաճույքով նման մի ելույթ կունենայի :):)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031