Դիմադրության շարժման մի թեւը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջնորդությամբ, երթը շարունակում է, այս պահին նրանք Խանջյան փողոցում են։ Մի խումբ երիտասարդներ ներս մտան մանկավարժական համալսարան եւ տեղադրեցին Արցախի դրոշը։
Նրանք մանկավարժական համալսարանում վանկարկում էին՝ Արցա՛խ, ուսանող, ոտքի։
Հիշեցնենք, որ դիմադրության շարժումն այսօր ժամը 12։00-ից սկսել է երթը մայրաքաղաքի չորս տարբեր ուղղություններով։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է՝ անհնազանդության ցույցերի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, ապա կշրջափակեն պետական կառավարական շենքերը, որի դեպքում, իր խոսքով՝ վերջնականապես ծնկի են բերելու իշխանությանը․«Անհնազանդության ցույցերով, քայլերով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը ու կանգնեցնում երկիրը։ Պետք է բոլորը հասկանան՝ Նիկոլի ամեն օր մնալը չի բխում երկրի շահերից եւ միանան մեզ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: