Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմադրության շարժման մի խումբ երիտասարդներ Արցախի դրոշը տեղադրեցին Մանկավարժական համալսարանում

Մայիս 10,2022 17:28

Դիմադրության շարժման մի թեւը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջնորդությամբ, երթը  շարունակում է, այս պահին նրանք Խանջյան փողոցում են։ Մի խումբ երիտասարդներ ներս մտան մանկավարժական համալսարան եւ տեղադրեցին Արցախի դրոշը։
Նրանք մանկավարժական համալսարանում վանկարկում էին՝ Արցա՛խ, ուսանող, ոտքի։

Հիշեցնենք, որ դիմադրության շարժումն այսօր ժամը 12։00-ից սկսել է երթը մայրաքաղաքի չորս տարբեր ուղղություններով։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է՝ անհնազանդության ցույցերի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, ապա կշրջափակեն պետական կառավարական շենքերը, որի դեպքում, իր խոսքով՝  վերջնականապես ծնկի են բերելու իշխանությանը․«Անհնազանդության ցույցերով, քայլերով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը ու կանգնեցնում երկիրը։ Պետք է բոլորը հասկանան՝ Նիկոլի ամեն օր մնալը չի բխում երկրի շահերից եւ միանան մեզ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031