Մայիսի 3-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ հերթական որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ Վոլոդյա Ավետիսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին՝ Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրոյի չափով:
«ՔԿՀ-ներում իրավիճակը մինչ այժմ էլ ցանկալիից հեռու է, թեեւ այս գործով մենք խոսում ենք 2015 թվականի մասին: Այսօր եւս մենք ամենօրյա ռեժիմով դիտարկում ենք եւ գրություններ ենք հղում նախարարությանը՝ այդ թվում նաեւ պահման պայմանների վերաբերյալ, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հացադուլավորների պահման խցերն ահավոր են, թե «Աբովյան» ՔԿՀ-ում: Այսինքն, դա խնդիր է, որը Հայաստանում դեռեւս մնում է հրատապ: Նաեւ ստացել ենք նախարարության արձագանքը, որ խնդիրը կա եւ դրված է լուծման ընթացակարգում»,- այսօր «Մեդիա Կենտրոնում» կազմակերպված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































