Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիր այլեւս չկա. Միշա Խուդավերդյան

Մայիս 12,2022 13:53

Մայիսի 3-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ հերթական որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ Վոլոդյա Ավետիսյանը  «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում պահվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին՝ Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրոյի չափով:

«ՔԿՀ-ներում իրավիճակը մինչ այժմ էլ ցանկալիից հեռու է, թեեւ այս գործով մենք խոսում ենք 2015 թվականի մասին: Այսօր եւս մենք ամենօրյա ռեժիմով դիտարկում ենք եւ գրություններ ենք հղում նախարարությանը՝ այդ թվում նաեւ պահման պայմանների վերաբերյալ, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հացադուլավորների պահման խցերն ահավոր են, թե «Աբովյան» ՔԿՀ-ում: Այսինքն, դա խնդիր է, որը Հայաստանում դեռեւս մնում է հրատապ: Նաեւ ստացել ենք նախարարության արձագանքը, որ խնդիրը կա եւ դրված է լուծման ընթացակարգում»,- այսօր «Մեդիա Կենտրոնում» կազմակերպված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Միշա Խուդավերդյանն էլ նկատեց՝ ունենք 10 ՔԿՀ, որոնք նախատեսված են 4500 անձի համար, իսկ ՔԿՀ-ներում պահվում է 2200 անձ. սա արդեն ցույց է տալիս, որ գերբնակեցման խնդիր այլեւս չկա, եւ, որ խնդրի լուծումը սկսվել է արձանագրման պահից՝ 2004 թվականից: Խնդիրներն արձանագրված են, դրանք լուծման փուլում են՝ հավաստիացրեց պաշտոնյան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031