«Նիկո՛լ լսում ես, մի տարվա գրիչներդ բերել եմ, կտանես կպահես, սրանից-նրանից գրիչ չգողանաս»,- տասնյակ գրիչներ նետելով կառավարության շենքի առաջ` ասաց Սոսե անունով մի քաղաքացի: Նա այլ քաղաքացիների հետ այսօր բողոքի ցույց իրականացրին: 

«Իմ երկիրը ներկայացնողն իրավունք չունի գողանա: Հայը գո՞ղ է: Գողություն անելով ինքը չի՞ իջեցնում երկրի մակարդակը»,-նշեց ցույցի մասնակիցներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց, որ եթե իրենց նմանները փողոց դուրս չգային հիմա Հայաստանն էլ չկար:
«Ռուսական ալիքները նայելով` պատիվ չբերեց մեզ, որ ուրիշի գրիչը վերցնում՝ դնում է գրպանը: Մենք էլ որոշեցինք մի ամբողջ տարվա գրիչ բերել իրեն՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյան, ամոթ է»,-ասացին ցույցի մասնակիցները:
Կարդացեք նաև
Ցույցին միջամտեց մեկ այլ քաղաքացի՝ երեխաս չկա, դուք գրի՞չ եք ասում: Սոսե անունով քաղաքացին՝ պատասխանեց՝ գրիչը ձեր երեխայի հետ կապ չունի, այդ գրիչով նա Բերձորն է ստորագրում ու Հայաստանի կապիտուլյացիան. «Այդ գրիչի թեման միայն գողանալը չէ, դա նաեւ հետագայում Տիգրանաշենը տալն է: Ի՞նչ է նշանակում Շամշադինի անկլավներ: Այնտեղ անկլավներ չկան, կան գյուղեր, որտեղ ապրում են մարդիկ»:
Անհայտ կորած զինծառայողի ծնողը կրկին վրդովվեց, ինչին ի պատասխան ցույցի մասնակիցները նշեցին՝ այդ գրիչով նա ձեր որդիներին դավաճան է հանել, որ ոչ թե անհայտ կորել են, այլ հանցագործություն են կատարել. «Հիմա այդ գրիչները բերել ենք, ու ասում ենք, որ գրիչը նրա համար չի, որ սրան նրան «կլյաուզա» անես, այլ, որ գիրք գրես հերոսի մասին»:
Նրանց խոսքով, պատերազմից հետո ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է արեւմուտքի պահանջները: Նրանք կոչ են անում Փաշինյանը գենետիկ անալիզ հանձնի՝ հակառակ դեպքում ոչ մի հայ չի կարող ասել, որ «Սյունիքն ադրբեջանական է, թուրքն էլ իր եղբայրն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































