Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Աբրահամեանի մուտքը հայրենիք եւս արգիլուեցաւ. ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

Օգոստոս 01,2022 11:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Ապազգային քլանին հալածանքը կը շարունակուի դաշնակցական գործիչներու դէմ:

Հոլանտայի երիտասարդականի անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքի արգելքէն ժամեր անց, դարձեալ Երեւանի օդակայանէն Հայրենիք մուտքը արգիլուեցաւ այս անգամ Հոլանտայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամեանի:

Յստակ է արդէն, որ պատրաստուած է այսպէս կոչուած անբաղձալի տարրերու ցուցակ: Եւ ինչպէս մեր նախորդ յայտարարութիւններով ընդգծած էինք, երկիրը դէպի անդունդ տանող փաշինեանական դաւադիր վարչախումբին գործիքին վերածուած ԱԱԾ-ն տէրը չէ իր կոչումին եւ հաւասարապէս պատասխանատու է ազգադաւ այս որոշումներուն, զորս կը մերժենք ըստ ամենայնի: Իրաւական եւ կարելի բոլոր միջոցներով պիտի պայքարինք վերականգնելու հայրենազրկութեան այս քստմնելի արշաւին դէմ:

Ողորմելի են նման փոքրոգի որոշումի տէրերը, մանաւանդ երբ կը խորհին այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատին, ի խնդիր Հայաստանի եւ Արցախի ամբողջականութեան ու բարօրութեան համար պայքարող նուիրեալ գործիչները: Մեր պայքարը առաւել պիտի սաստկանայ, մինչեւ ազգային ու իրաւական պետութեան վերականգնումը, որուն նախապայմանն է երկրին իշխանութեան յայտնուած ապազգային ու հայրենադաւ բռնատիրական քլանին հեռացումը:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել