Aravot.am-ի տեղեկություններով՝ Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար շքեղ առանձնատուն է կառուցվում: Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց:
Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Առավոտ»–ի լրացումը օգոստոսի 10-ին․ Միայն հոդվածի հրապարակումից հետո՝ հաջորդ օրը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հերքում ստացանք․ «Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում» վերտառությամբ Aravot.am-ի հրապարակած այս հոդվածը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև Արցախի շուրջ այս օրերին տեղի ունեցող ծանր զարգացումների ֆոնին տեղեկատվական անընդունելի արշավ ենք համարում»։

















































