Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ աշխատակազմը հերքում է

Օգոստոս 09,2022 22:17
Sevan

Aravot.am-ի տեղեկություններով՝ Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար շքեղ առանձնատուն է կառուցվում: Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:

Արայիկ Հարությունյանի համար կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց:

Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ»–ի լրացումը օգոստոսի 10-ին․ Միայն հոդվածի հրապարակումից հետո՝ հաջորդ օրը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հերքում ստացանք․ «Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում» վերտառությամբ Aravot.am-ի հրապարակած այս հոդվածը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև Արցախի շուրջ այս օրերին տեղի ունեցող ծանր զարգացումների ֆոնին տեղեկատվական անընդունելի արշավ ենք համարում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031