Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը․ «Ժողովուրդ»

Օգոստոս 09,2022 10:18

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սեւանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում: Ու թեեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է սեփականատիրոջ ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին:

Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, եւ Սեւանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաեւ այստեղ խաբեց:

Հուլիսի 20-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:

Ու թեեւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերին տրամադրել է նախագծման թույլտվություն, այնուամենայնիվ, քաղաքաշինական նորմերի խախտումներով է նա կառուցում իր շքեղ առանձնատունը:

Հատկանշական է, որ Հակոբջանյանն իր տունը կառուցում է ճիշտ նույն պայմաններում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարեւանությամբ: Ռոմանոս Պետրոսյանը, երբ շրջակա միջավայրի նախարար էր, ակտիվորեն ցանկանում էր քանդել Գասպարյանի առանձնատունը. չհաջողեց: Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031