Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ի աջակցությամբ վերանորոգվում է Իջևանի թիվ 5 մանկապարտեզը

Սեպտեմբեր 19,2022 19:10

Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ վերանորոգվում է Իջևանի թիվ 5 մանկապարտեզը։ Այդ մասին Aravot.am–ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։ Վերանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել է։ Մի քանի օր է, ինչ երեխաները հաճախում են նախադպրոցական կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխանող խմբասենյակներ։ Համայնքապետարանից տեղեկացրեցին նաև, որ ՀՕՖ֊ը մանկապարտեզն ապահովել է նաև նոր մահճակալներով և անկողնային պարագաներով։

Հավելենք, որ Իջևան քաղաքային համայնքում գործում է համայնքային ենթակայության 4 մանկապարտեզ, որոնք ամբողջովին վերակառուցվել են թե´ բարերարների աջակցությամբ, թե´ համայնքային միջոցներով։ Իջևանի թիվ 5 մանկապարտեզը վերջինն էր, որի շենքը  գտնվում էր անմխիթար վիճակում

Լիա Ճաղարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930