Սիսիանի Նորավան բնակավայրում համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, նորավանցի դպրոցականներից մեկը ՝ կուսակցության համակիրներից բուկլետ ուզեց։
Բացելով այն՝ ուշադիր սկսեց նայել ավագանու թեկնածուների լուսանկարները։ «Ապրելու երկիր» ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հանդիպումից հետո մոտեցավ ու ու հետաքրքրվեց, թե ում է փնտրում դպրոցականը։
«Ծանոթ եմ Վահե Ասրյանին, պաղպաղակ էր բերում ստեղ։ Եթե իրեն տեսնեք՝ կասեք նորավանցի Էդուլն է կամ Նորավանի Սուսանի թոռն է՝ կճանաչի»,-ասաց դպրոցականը։
Բնականաբար, ինքը ընտրելու իրավունք չունի, բայց որ ունենար՝ Վահեին կընտրեր։ «Ընտրենք, որ շատ պաղպաղակ բերի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդը։
Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու համամասնական ընտրություններին, բացի «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվել են եւս 6 ուժեր․ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» , «Մեկ Հայաստան» կուսակցությունները եւ «Աշխատանք եւ արդարություն», «Զորավոր համայնք» դաշինքները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: