Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Փարամազյանի հաղթանակը ողջունեցին նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» համակիրները (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2022 01:07

Քաջարանում կայացած ավագանու անդամի ընտրություններում ընտրողների 67 տոկոս քվեն ստացավ  Քաջարան համայնքի ղեկավար, «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մանվել Փարամազյանը։

Արդյունքների նախնական ամփոփումից հետո  «Դեպի միասնություն» դաշինքի ցուցակի թեկնածուներն ու Մանվել Փարամազյանի համակիրները չնայած ուշ ժամին, քայլերթ կազմակերպեցին Քաջարանի կենտրոնական փողոցներով։ «Հաղթանակ, հաղթանակ» բարձրաձայնելով նրանք անցան նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մոտով։ Շտաբի դիմաց կանգնած կառավարող ուժի համակիրները ողջունեցին հաղթող թիմին եւ ծափահարեցին։ «Հաղթանակը բոլորինս է»,-ասաց Մանվել Փարամազյանը։

Քայլերթի վերջում Մանվել Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, քաջարանցիներին՝ իրեն վստահելու համար։

Մանվել Փարամազյանի խոսքը՝ տեսանյութում

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930