Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Բուդվայում (Չերնոգորիա) ընթացող Եվրոպայի առաջնությունում մեկնարկային մենամարտն անցկացրեց հունգարուհի Ռեգինա Լակոշի հետ ու երկրորդ ռաունդում անվիճելի առավելությամբ հաղթանակ տարավ:
Շնորհիվ մտածված, հաշվենկատ գործողությունների եւ ուժգին հարվածների, Անին առաջին ռաունդի միջնամասում նոկդաունի ենթարկեց մրցակցին: Ւսկ երբ երկրորդ ռաունդում հայ մարզուհին նոր չոր հարված հասցրեց, ռինգի մրցավարը կրկին բացեց հաշիվը ու վայրկյաններ անց որոշեց, որ ճիշտը մարտը դադարեցնելն է ու հաղթանակը ժամանակից շուտ Անի Հովսեփյանին շնորհելը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: