Այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ներկայումս նաեւ կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, եւ համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաեւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերը:
Այս բացերը լրացնելու համար առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար կարմիր գույնի գծանշումը փոխել այլ գույնով ու ձեւով, որը կսահմանի կառավարությունը, նաեւ գոտիավորել: Կլինեն առանձնացված հատվածներ ու տարբերակված դրույքաչափեր:
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված տեղում այլ վարորդի մեքենա կայանի, տուգանվելո՞ւ է՝ փոխնախարարը պատասխանեց, որ գործող օրենսդրությամբ սահմանված են տույժեր, բայց նախ պետք է տարբերակումը մտցնեն այնպես, որ վարորդները չշփոթեն:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































