Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը Թիերի Ռիբոյին ներկայացրեց մարտահրավերները, որոնց բախվում են Սյունիքի բնակիչները պատերազմներից հետո

Դեկտեմբեր 01,2022 18:41

Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաեւ մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի դերը մարզի բնակիչների կյանքում։

2020-ի պատերազմից հետո, ելնելով կարիքներից, կոմիտեն ենթապատվիրակություն հիմնեց նաեւ Գրիսում՝ այսպիսով ավելի մոտ գտնվելով Սյունիքին ու առավել ակտիվորեն իրականացնելով ծրագրեր՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրներին, առողջապահական, հումանիտար ոլորտներին եւ այլն։

Թիերի Ռիբոն ամփոփ ներկայացրեց (իրենց ունեցած միջազգային մանդատի շրջանակներում) ՀՀ-ում 30-ամյա աշխատանքի ուղղությունները, նաեւ ապագա գործունեության տեսլականը։ Նշվեց, որ Սյունիքում հատկապես ուշադրության կենտրոնում են սահմանային բնակավայրերը, որպեսզի աջակցեն մարդկանց շարունակել ապրել այնտեղ, որտեղ որ հիմա են։

Պարոն Ռիբոն նաեւ ողջունեց մարզային իշխանության նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց վերջերս կայացած աշխատաժողովով՝ համախմբելով Սյունիքում գործող բոլոր միջազգային կառույցներին ու հիմք դնելով այստեղ նրանց համակարգված աշխատանքին։
Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց տարբեր ոլորտներում այն մարտահրավերները, որոնց բախվում են մարզի բնակիչները 2020-ի, ինչպես նաեւ 2022-ի սեպտեմբերի պատերազմներից հետո։

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ԿԽՄԿ-ի առաքելության շրջանակի մի շարք գործընթացներ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց գերիների, անհայտ կորածների ճակատագրին, վերադարձողներին ցուցաբերվող հոգեբանական եւ այլ աջակցությանը։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031