Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ Ձեր հորդորն արձագանք կգտնի, և Արցախը կապաշրջափակվի․ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Դեկտեմբեր 24,2022 17:33

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

Սուրբ Ծնունդը բոլորիս հոգիներին սեր և ուրախություն է բերում: Սակայն երբ տագնապած են այդ հոգիները, առավել մեծ են ակնկալիքները Ծննդյան տոնից և նրա խորհրդից:

Ձեր իմաստուն հորդորները մշտապես ուղղված են եղել մարդկանց և աշխարհը խաղաղեցնելուն, անհանդուրժողականության պատերը վերացնելուն և համերաշխության սյուներ կանգնեցնելուն, քանզի այդպիսին՝ խաղաղաղասեր և հանդուրժող պետք է լինի մարդու ճշմարիտ էությունը և ճշմարիտ մարդու էությունը:

Ցավոք, անհանգիստ և խաղաղության կարոտ են ներկայիս ժամանակները, այդ թվում՝ նաև հայկական Արցախում, որն արդեն քանի օր շրջափակված է Ադրբեջանի կողմից: Երախտագիտությունս եմ ուզում հայտնել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը Ձեր ուշադրության և կոչի համար: Հուսով եմ՝ Ձեր հորդորն արձագանք կգտնի, և Արցախը կապաշրջափակվի․․․

Թող գալիք տարին Ձեր աղոթքների շնորհիվ դառնա խաղաղության ու հանդուրժողականության տարի:

Աստված պահապան Հայաստանին և Սուրբ Աթոռին»:

ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031