Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում սպանվածն ու վիրավորված երիտասարդը ազգականներ են: Երիտասարդին տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, մեզ հաջողվեց միայն պարզել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սպանվածը վիրավոր երիտասարդի քեռին էր, որը հենց շուկայում գյուղմթերքի առքուվաճառքով էր զբաղվում:
Սպանության համար մեղադրվող տղամարդը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր, դեպքի օրը գնացել էր «Մեյմանդար»՝ առեւտրի:
Մեր տեղեկություններով` սպանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդը մտել է շուկա ու, իր զոհի հետ էլ չի խոսել ոչ մի բառ, դանակը միանգամից նրա պարանոցն է մտցրել ու հեռացել։
Կարդացեք նաև
Կան տեղեկություններ, որ նա հավատացյալ անձնավորություն էր եւ ձեռքին եղել է Աստվածաշունչ: Այս տեղեկությունը մեզ չհաջողվեց ճշտել ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ էլ Ջրառատ բնակավայրի ղեկավարից, որտեղ բնակվում է սպանության մեջ մեղադրվողը: Սակայն Ջրառատի ղեկավար Վանուշ Հայրապետյանը նրան բնորոշեց լավ, հանգիստ անձնավորություն: Հայրապետյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ սպանվածին ու վիրավորին էլ է ճանաչում, նրանք էլ շնորհքով մարդիկ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































