Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքն արգելում է: Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, դատախազը դա չի կարող անել. Արսեն Բաբայան

Փետրվար 08,2023 14:17 Share

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղին նկատեց, որ՝ «(…)Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»:

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (…)«Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միեւնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել»:

Քննարկվող հարցը շատ հստակ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, եթե հանցանքը կատարելուց հետո անցել է քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը, բացառությամբ այն դեպքում, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն՝ անձը պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնի, այն էլ՝ գրավոր: Նա պետք է շատ ուղիղ և շատ հստակորեն գրավոր արձանագրված առարկություն ներկայացնի, ոչ մի դեպքում չլինի այնպիսի իրավիճակ, որ անձը որևէ դիրքորոշում չհայտնի դրա վերաբերյալ ու քրեական հետապնդում հարուցվի:

Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, եթե Ազգային ժողովը գլխավոր դատախազին թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել, քանի որ ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է այդպիսի մեղադրանքի հարուցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728