Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 16-ին կայացավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գնդապետ Ռեմիկ Մարդանյան ծննդյան օրվան:


Նրա հրամանատարությամբ մարտնչող մոտոհրաձիգային բրիգադը մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի, Քելբաջարի ազատագրման գործում:
1999 թ.-ին Մարդանյանը նշանակվել է Հայոց բանակի մարտական գործողությունների բաժնի պետ, 2000թ-ին` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2000 թվականի հոկտեմբերի 11-ի ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գնդապետ (1993) Ռեմիկ Մարդանյանը Սիսիան-Գորիս ճանապարհին զոհվել է ավտովթարից՝ ծառայողական պարտքը կատարելիս:
Կարդացեք նաև
«Ռեմիկն անմահ էր, ո´չ թուրքից էր վախենում, ո´չ գյուլլից: Նրա կռիվը պարտք չէր հայրենիքի հանդեպ, այլ՝ վրեժ: Վրեժ իր ազգի արյունաներկ պատմության համար»,-պատմում է Ռեմիկ Մարդանյանի եղբայրը: Լեգենդար հրամանատարին նվիրված միջոցառմանը Գանձաքարի մշակույթի տան ներկայացվեց գնդապետի կենսագրությունն ու անցած ուղին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Առավոտի


















































