«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին, ձեր արձագանքը, գործողությունները որո՞նք են՝ որպես լիազոր մարմին։ Կարեւոր խնդիր է։ Դիրքորոշում չունենալը ճիշտ չէ»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ մեջբերելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ 2020-ին հարուցված քրեական գործով հայաստանյան պատմամշակութային արգելոցներից մեկի վարիչը մանկապղծության մեջ է մեղադրվում․ խոսքը 16 տարին չլրացած տղայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու մասին է։

Լիլիթ Գալստյանը շարունակեց․ «Չէի ուզում մանրամասնել, բայց նա վեց տարվա պայմանական դատվածություն ունի, որն ուժի մեջ է մտել։ Ուստի ՊՈԱԿ-ը պետք է տեղյակ լիներ։ Իր պաշտոնի եւ մանկահասակ երեխաների հետ գործ ունենալու անհամատեղելիության մասին է խոսքը»։
Կարդացեք նաև
Փոխնախարարը համաձայնեց դիտարկման հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































