Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական գաղտնիքի մասին» նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը հատուկ կարծիք կներկայացնի

Փետրվար 27,2023 12:20

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ, իշխող ուժի 7 պատգամավորների դրական քվեարկության շնորհիվ, առաջիկա լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվեց «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները «դեմ» լինելով՝ հատուկ կարծիք կներկայացնեն նախագծի մասին. այն կհնչի ԱԺ լիագումար նիստում:

Թեեւ երեք աշխատանքային քննարկում է եղել նախագծի վերաբերյալ, սակայն, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ սկզբունքային հարցը, որը վերաբերվում է ԱԺ պատգամավորներին՝ պետական գաղտնիքի հասանելիությանը, մնացել է անփոփոխ:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ երեք անձանց՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար անձեռնմխելիություն է սահմանվում՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությամբ, սակայն, նման բան չկա, կանոնակարգերը խախտելու դեպքում նրանք չեն ազատվում քրեական պատասխանատվությունից:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=dLNGbg_Ez8A&ab_channel=AravotDaily

Նիստի կեսին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728