Փետրվարի 26-ին` ժամը 10:45-ին պահանջատիրական երթ է տեղի ունեցել, որն ավարտվել է Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ, հոգեշնորհ Կիրակոս վարդապետ Դավթյանի, կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը հայտարարություն է տարածել. «Այս տարի լրանում է Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը։ 1988թ. փետրվարի 27-29-ին, այն ժամանակ դեռևս Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սարսափելի դեպքեր էին տեղի ունենում: Երկաթյա ձողերով զինված ադրբեջանցիների ամբոխը, փայտերով, դանակներով, կացիններով իրականացնում էր «շրջայց» Սումգայիթում` փնտրելու բնակարաններ, որտեղ ապրում էին հայկական ընտանիքներ: Ադրբեջանցիները ասում են, որ Սումգայիթի, Մարաղայի և Բաքվի ջարդերը սկսվել էին նրա պատճառով, որ Ղարաբաղի հայերը սկսեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու շարժումը, ինչը բացարձակապես սուտ է, Արցախի հայությունը այդ ազատագրական շարժումը սկսեց նրա պատճառով, քանի որ Նախիջևանում և խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող հայկական պատմական տարածքներում որտեղ բնակվում էին հազարավոր հայեր, մնացել էին միայն Արցախահայությունը։
Արցախի անկախությունը պահպանվեց հայ ժողովրդի հերոսական ոգով, և տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական պայքարով հասնում էին հաջողությունների, ինչը խոչընդոտվեց ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով և Արցախի հայությունը հայտնվեց բարդ վիճակում։
Ադրբեջանը, գրավված Ալիևի կլանի կողմից, որը ուզում է Արցախը հայաթափելով իրականացնի պանթյուրքիզմի գաղափարը, ինչը անդրադառնալու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին։
2020 թվականի պատերազմի արդյունքում փաստեր կա, թե ոնց էին վերաբերվում հայ գերիների և մշակույթի նկատմամբ, այդ ամենը զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը զոհաբերել իր ժողովրդին Խոջալուում, հանուն իր հակահայկական քարոզչությանը և ստի մեջ դաստիարակել սերունդներ։
Արդեն 3 ամիս է ինչ Արցախը շրջափակման մեջ է և այսօր Արցախը ունի աշխարհի կարիքը»։
Կարդացեք նաև
ՀՅԴ