Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանը՝ մանկական գրականության Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի Հայաստանի թեկնածու

Մարտ 20,2023 12:53

«ԻԲԲԻ Արմենիա»-ն՝ International Board on Books For Young People կազմակերպության հայկական ազգային մասնաճյուղը, մանկական գրականության ամենակարևոր՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ 2024-ի համար Հայաստանի կողմից առաջադրել է Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի թեկնածությունը:

Օրեր առաջ Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում, որին մասնակցել են նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, «ԻԲԲԻ Արմենիա»-ի նախագահ Ռուզան Տոնոյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, տեղի է ունեցել Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը։ Ի դեպ, Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գիրքն ընդգրկված է նաև IBBY-ի 2022թ. պատվո ցուցակում:

Շնորհանդեսին մասնակցող՝ տիկին Սարգսյանի 10-ամյա թոռնուհին՝ Սավաննա Սարգսյանը, որ գրքի համահեղինակն է և նկարազարդումների հեղինակը, նշել է, որ փոքր տարիքից տատիկն է իր մեջ սերմանել գրքերի հանդեպ սերը: «Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան գրելու, ժպտալու և գաղափարներով կիսվելու իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ: Այն օգնում է ամրապնդել ձեր երևակայությունը և կապն ընտանիքի հետ»,-ասել է Սավաննան։


Նշենք, որ Նունե և Սավաննա Սարգսյանները պատրաստում են «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շարունակությունը, որը խոստանում է երեխաներին և ոչ միայն նրանց վերստին տեղափոխել հեքիաթի հետաքրքիր աշխարհ:

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031