Լրահոս
Օրվա լրահոսը

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Մարտ 21,2023 15:50

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության տեղեկագիրը, որն ամփոփում է 2022 թ․-ին Հայաստանում իրականացված մարդասիրական աշխատանքը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ 2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն և աջակցություն է տրամադրում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց։ 2022 թվականին լրացավ տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանը և կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։

Երևանում ԿԽՄԿ պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան, 2021 թ.-ի և 2022 թ.-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով տուժած անձանց։ Մեր ջանքերի և տարածաշրջանում մեր ներկայության շնորհիվ կարողացել ենք որպես չեզոք միջնորդ արձագանքել 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հետ կապված հրատապ հումանիտար կարիքներին։ Շարունակել ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրեր։ Սերտորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ և աջակցել նրանց գործունեությանը, ինչպես նաև միավորել ենք մեր ջանքերը՝ արձագանքելու հակամարտության սրացումներից տուժած քաղաքացիական բնակչության կարիքներին:

Շարունակել ենք աջակցել նաև հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին, գրանցել ենք որոնման հարյուրավոր հայտեր և գնահատել 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից շատերի կարիքները։ Բացի այդ, Հայաստանի պատկան մարմիններին տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն՝ նպաստելու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողությանը և հակամարտության կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։

Շարունակել ենք ողջ տարածաշրջանում այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, ում ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքը և ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի հաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապը ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։

Անհայտ կորած և ազատազրկված անձինք, աճյունների հետ վարվեցողություն

Ավելի քան 6,000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի ԿԽՄԿ մեր գրասենյակում:

  • ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։
  • ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։

Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։

6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած Սատարման ծրագրի շրջանակներում։

18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։

Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։

ԴՆԹ անջատման 19, ԴՆԹ քանակական որոշման մեկ և հետմահու ու կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման երեք հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ)։

Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել է ԴՆԹ անջատումից առաջ ոսկրային նմուշների մշակման երկու սարքավորում՝ կրիոգեն և A11 տեսակի մանրացման սարքեր։

ԴԲԳԿ-ին տրամադրվել են պարագաներ (նշտարներ, շեղբեր, դիապար- կեր, գոգնոցներ), գույք (բժշկական պարագաների երեք դարակ, դիահերձման չորս սեղան, փաստաթղթերի 10 դարակաշար), սարքավորում- ներ (դիահերձման պարագաների 8 հավաքածու, կենսաբանական նմուշառման 300 հավաքածու) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար։

1 դիասառնարան և ամբարձման հիդրավլիկ 1 սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում։

Մեկ Կամազ բեռնատար է վերազինվել 12 աճյունների սառնարանային տեղափոխման համար և նվիրաբերվել Արտակարգ իրավիճակների ծառայությանը։

ԿԽՄԿ գենետիկայի մասնագետների կողմից կատարվել է երկու խորհրդատվական այց ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա` ԴՆԹ թեստավորման և նմուշների համադրման գործընթացին փորձագիտա- կան խորհրդատվութամբ և դասընթացներով աջակցելու նպատակով։

ԴԲԳԿ 5 աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին, որը կազմակերպվել էր DNAforAfrica-ի և ԿԽՄԿ-ի կողմից։

ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի 2 փորձագետ մասնակցել է ԴՆԹ-ի աջակցությամբ անհայտ կորած անձանց և աղետների զոհերի նույնականացմանը նվիրված ԿԽՄԿ-ի առաջին միջազգային գիտատաժողովին Թբիլիսիում։

ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի 5 փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի։

Որոշումներ կայացնողների համար կազմակերպվել է կլոր սեղան- քննարկում՝ «Հայաստանում բժշկաիրավական քննչական համակարգի ամրապնդման» թեմայով՝ աճյունների հետ վարվեցողության և նույնականացման և անհայտ կորածների որոնման շեշտադրմամբ։

Կազմակերպվել պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուսումնական այցը Կիպրոս՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն (ՀԱՀՍԱ)

405 անձ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներից մասնակցել է ՀԱՀՍԱ վերաբերյալ տեղեկատվական հանդիպումների, որոնք կազմակերպվել են ՀԿԽԸ հոգեբանների և խորհրդատուների կողմից՝ ԿԽՄԿ-ի հետ սերտ համագործակցությամբ։

621 անձ սահմանամերձ համայնքներից մասնակցել է ՀԿԽԸ վերապատրաստված խորհրդատուների կողմից կազմակերպված հոգեբանական աջակցության/ կրթության վերաբերյալ խմբային և անհատական դասընթացների։

ՀԱՀՍԱ 26 մասնագետ և համայնքի ներկայացուցիչ վերապատրաստվել են ՀԿԽԸ-ի կողմից՝ սեփական համայնքներում տարրական հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Առողջապահություն

Անհետաձգելի բուժօգնության 3 բաժանմունք է վերանորոգվել և կահավորվել Վայքի հիվանդանոցում, Ջերմուկի առողջության կենտրոնում և Խաչիկ գյուղի բուժկետում։

25 մենեջեր Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի վեց հիվանդանոցից և մեկ առողջապահական կենտրոնից վերապատրաստվել են տուժածների զանգվածային հոսքի կառավարման թեմայով։ Այդ յոթ բուժհաստատությունները ստացել են նաև պահուստային պարագաների հավաքածուներ՝ զանգվածային տուժածների դեպքում անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար։

Առաջնային բուժօգնության 15 հաստատություն Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում վիրակապական պարագաներ են ստացել տուժածների առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

537 անհատական և 135 խմբային ՀԱՀՍԱ հանդիպում է կազմակերպվել Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հոգեբանների և խորհրդատուների կողմից։

Անհայտ կորածների ընտանիքների 24 անդամ հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։

ՀԱՀՍԱ 31 մասնագետ պետական և մասնավոր հատվածից մասնակցել է ԿԽՄԿ և Շվեդական Կարմիր խաչի կողմից կազմակերպված ՀԱՀՍԱ վերաբերյալ եռօրյա դասընթացի։

24 հոգեբան Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՀԿՀԿ) հզորացրել է ռազմական գործողությունների ականատես երեխաների հետ աշխատելու իրենց կարողությունները՝ ԿԽՄԿ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի շնորհիվ։

1 ստացիոնար ցենտրիֆուգ, արյան 1 վերլուծիչ և այլ պարագաներ են տրամադրվել Գորիսի արյան փոխներարկման կայանի լաբորատորիային՝ հզորացնելու հաստատության կարողությունները։

1054 անձ 89 համայնքներում, այդ թվում՝ փրկարարներ, առողջապահության ոլորտի մասնագետներ և ուսուցիչներ, վերապատրաստվել են առաջին օգնության հիմունքների թեմայով՝ ՀԿԽԸ առաջին օգնության բաժնի կողմից և ԿԽՄԿ աջակցությամբ։

4 դասընթացավար անհետաձգելի և աղետների բժշկության ուսումնական կենտրոնից մասնակցել են Բոստոնի «Բեթ Իսրայել սարկավագի» ԲԿ կողմից կազմակերպված չորսշաբաթյա դասընթացի։

7 ազգային դասավանդողներ վերապատրաստվել են որպես ԱՀԿ-ԿԽՄԿ «Անհետաձգելի բուժօգնության հիմունքները» դասընթացի հրահանգիչներ։

Տնտեսական աջակցություն

Արտակարգ իրավիճակներին արձագանք/աջակցություն

450 տնային տնտեսության ՀԿԽԸ-ն բաժանել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ Սյունիքի 9 սահմանամերձ գյուղերում։

Ղարաբաղյան հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով տեղահանված 4,754 անձ դրամական աջակցություն է ստացել ԿԽՄԿ- ից՝ ՀԿԽԸ-ի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Լաչինի միջանցքի մոտ տեղակայված երեք համայնքների 111 ընտանիք ՀԿԽԸ-ի միջոցով ստացել է դրամական աջակցություն։

2500 պարենի և 2500 հիգիենայի պարագաների փաթեթներ են տրամադրվել ՀԿԽԸ-ին, որը սկսել է դրանց բաշխումը սեպտեմբերի 13- 14-ի հակամարտության սրացումից հետո՝ հոգալով տուժած համայնքների անմիջական կարիքները։

1580 անձ ստացել է դրամական աջակցություն՝ հակամարտության սեպտեմբերյան սրացումից հետո Սյունիքի և Գեղարքունիքի ամենից տուժած ութ համայնքներում՝ ՀԿԽԸ-ի միջոցով։

40 տնային տնտեսություն Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներում բարելավել է բնակարանային պայմանները «Ֆուլեր տնաշինական կենտրոն Հայաստանի» հետ համատեղ տրամադրած անտոկոս վարկերի միջոցով։

Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորածների, նախկին և ներկա ազատազրկվածների 29 ընտանիքի տրամադրվել է դրամական օգնություն՝ հրատապ կարիքները հոգալու համար, իսկ 19 ընտանիք ստացել է դրամաշնորհ՝ եկամտի աղբյուր ստեղծելու համար։

Համայնքների դիմակայության աջակցության ծրագրեր

170 տոննա էլիտար սերմնացու է բաժանվել Սյունիքի յոթ համայնքների (Բարձրավան, Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ագարակ, Խդրանց, Կաղնուտ, Ուժանիս) 208 և Գեղարքունիքի չորս համայնքների (Կութ, Ազատ, Նորաբակ, Վերին Շորժա) 78 տնային տնտեսությունների՝ նպատակ ունենալով բարձր բերքատվությամբ սերմերի միջոցով ապահովել բազմամյա վերարտադրություն և ֆերմերների կենսամիջոցների կայուն բարելավում։

70 հա հող է մելիորացվել Սյունիքի Շիկահող, Ուժանիս և Կաղնուտ համայնքներում, ողջ մարզին տրամադրվել է անասնակերի սերմացու, սերմնացան և դիզելային վառելիք՝ հողի մշակման և 2020 թ. սրացման հետևանքով անասնակերի պակասի խնդրի մասնակի լուծման համար։

20 տնային տնտեսություն Սյունիքի Արավուս, Շուռնուխ և Կաղնուտ համայնքներում դրամաշնորհ է ստացել՝ վերականգնելու հակամարտությունից հետո եկամտի աղբյուրը կամ ստեղծելու նորը։

Եռակցման 2 սարք և անհրաժեշտ կցամասեր են նվիրաբերվել Սյունիքի Տեղ և Որոտան համայնքներին՝ այլ դերակատարների կողմից սկսած ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ 270 տնտեսություն կունենա սեզոնային ոռոգում և էապես կավելացնի հողի արտադրողականությունը։

18 դիտահոր է վերանորոգվել և ևս մեկը՝ կառուցվել Սյունիքի Եղվարդ համայնքում՝ ջրային համակարգի և խմելու ջրի մատակարարման բարելավման նպատակով։

69 տնային տնտեսություն սահմանամերձ Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Եղվարդ, Ագարակ, Խդրանց, Կաղնուտ և Դավիթ Բեկ համայնքներում ստացել են գյուղտեխնիկայի պահեստամասեր՝ 289 անվադող և 3 մարտկոց։

Գորիսի Կանանց զարգացման կենտրոնը և Ներքին Խնձորեսկի Տարոն երիտասարդական զարգացման ՀԿ-ն ստացել են ֆինանսական աջակցություն՝ իրենց համայնքներում հիդրոպոնիկ ծրագրեր սկսելու համար։

1 կոմբայն է նվիրաբերվել Խնածախ համայնքին, մեկ տրակտոր, երկու խոտհնձիչ, փոցխ, խոտհար, սկավառակային ցաքան և գութան՝ Կապան խոշորացված համայնքին, սերմերի մաքրման և մշակման սարքավորում՝ Տեղ խոշորացված համայնքին։

60 բնակիչ Տավուշի Այգեպար գյուղից մասնակցել է բանջարեղենի և պտղատու ծառերի մշակության դասընթացի՝ մոտ 50 հողակտոր մատակարարող 1,500-մետրանոց ոռոգման ջրատարի մաքրումից հետո։ 29 փոքր արտադրող Այգեպար գյուղից ստացել է դրամական աջակցություն՝ գյուղատնտեսական պարագաներ՝ սերմացու, պարարտանյութեր և գործիքներ ձեռք բերելու նպատակով։

55 բնակիչ Տավուշի Չինարի համայնքից մասնակցել է կանաչ գյուղատնտեսությանն ուղղված դասընթացի՝ հզորացնելու պտղատու ծառերի մշակության իրնեց կարողությունները։

3 գործող և մեկ նոր հիմնադրվող միրգ մթերող ընկերության տրամադրվել են չորանոց, սառնարան (32 քռ. մ) և անհրաժեշտ այլ սարքավորումներ՝ բարձրացնելու արտադրանքի որակը և եկամուտը։

132 բնակիչ Գեղարքունիքի Ազատ, Կութ և Նորաբակ համայնքներում և երեք տեղացի փորձագետ մասնակցել են մեղվաբուծության դասընթացի՝ մշակելու եկամուտի նոր աղբյուրների ստեղծման մարտավարություն և հզորացնելու առկա կարողությունները։ Երեք մեղրաքամիչ, փայտի սղոց, սերեկի էլեկտրական դանակ և մեղրամոմի հալեցման սարք է նվիրաբերվել նշված գյուղերի երեք փորձագետներին։

Բնակավայրերի ջրամատակարարում

4 սահմանամերձ դպրոցում Տավուշի (մեկ դպրոց) և Գեղարքունիքի (երեք դպրոց) մարզերում բարելավվել են խմելու ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմանները.

  • 6 սանհանգույցներ են վերանորոգվել Գեղարքունիքի Վարդենիս, Արտանիշ և Ծափաթաղ համայնքների դպրոցներում,
  • 2 սանհանգույցներ են վերանորոգվել Տավուշի Ոսկեվան համայնքի դպրոցում։
  • ապահով սենյակ մինչև 120 անձի համար վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղում՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և համայնքի ղեկավարության հետ համատեղ։
  • ջրհավաք բաք և խմելու ջրի ավազանին հարող սանիտարական գոտի է վերանորոգվել Մեծ Մասրիկ գյուղում՝ տեղի բնակչության համար ջրի հասանելությունը բարելավելու նպատակով։

Միջազգային մարդասիրական իրավունքի խթանում

13 ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և երեք աշխատակից Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից մասնակցել է Զինված ընդհարման և հետհակամարտային իրավիճակներում ՄՄԻ և մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

3 թեմատիկ դասընթաց է կազմակերպվել հայ ուսանողների և դասախոսների համար ՄՄԻ դասավանդման և խթանման, ինչպես նաև մշակութային ցեղասպանության վերաբերյալ։

24 ուսանող Հայաստանի յոթ համալսարաններից մասնակցել է ՄՄԻ վերաբերյալ 2022 թ.-ի ԿԽՄԿ-ի ազգային դատախաղ-մրցույթին։

ԵՊՀ 3 ուսանողից բաղկացած թիմը ԿԽՄԿ աջակցությամբ մասնակցել է Ժան-Պիկտեի անվան 37-րդ մրցույթին Ալբանիայում:

Կրթության հասանելիություն

1 կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Հայաստանի սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության խնդիրների վերաբերյալ։ Սահմանամերձ համայնքների 49 դպրոցում կարիքների գնահատման ԿԽՄԿ համապարփակ զեկույցը տրամադրվել է ԿԳՄՍ-ին՝ որոշարկված կարիքներին ավելի համակարգված արձագանքելու նպատակով։

371 աշակերտ յոթ սահմանամերձ դպրոցից (Փամբակ, Ջիլ, Դավիթ Բեկ, Ներքին Հանդ, Բարձրունի և Երասխ գյուղեր), որտեղ ուսուցիչների պակաս կա, ստացել է ՏՏ սարքեր, այդ թվում՝ համակարգիչներ և նոթբուկներ, պրոյեկտոր և բարձրախոս՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար։

23 դպրոց Գեղարքունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներում ստացել է ախտահանման և հիգիենայի պարագաներ (հեղուկ օճառ, ալկոգել, ախտահանող լուծույթ)։

410 աշակերտ օգտվել է Սյունիքի Գեղանուշ, Ծավ և Գեղարքունիքի Գեղամասար, Փամբակ, Ծափաթաղ և Գետիկ համայնքների դպրոցներին անհրաժեշտ դպրոցական կահույքի նվիրատվությունից։

5 դպրոց Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ համայնքներում բարելավել է ուսումնական ֆիզիկական միջավայրը դասարանների վերանորոգման, նոր պատուհանների և ջեռուցման համակարգի տեղադրման միջոցով։

Սահմանամերձ համայնքների 25 դպրոց կահավորվել է հակահրդեհային սարքերով, ահազանգման համակարգով և արտակարգ իրավիճակներին պատրաստության այլ պարագաներով՝ ՀԿԽԸ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։ Ուսուցիչներն ու վարչական անձնակազմը մասնակցել է արտակարգ իրավիճակներում անվտանգ տարհանման վարժանքների։

Հայ-ռուսական համալսարանի 3 ուսանողից բաղկացած թիմը մասնակցել է Մոսկվայում ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության կողմից կազմակերպված ՄՄԻ վերաբերյալ 2022 թ. Մարտենսի անվան դատախաղ-մրցույթին, դուրս եկել եզրափակիչ և գրավել երկրորդ տեղը։

42 ներկայացուցիչ ութ երկրների 13 համալսարանից, պետական ատյաններից, ՀԿ-ներից և միջազգային կազմակերպություններից մասնակցել են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից համատեղ կազմակերպված 2022 թ. ՄՄԻ վերաբերյալ տարածաշրջանային ամառային դպրոցին։

52 սպա ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Կապանում, Բագրատաշենում, Ստեփանավանում և Երևանում կազմակերպված ԿԽՄԿ դասընթացների շրջանակներում՝ ԿԽՄԿ-ի և ՀՀ ԱԱԾ ՍԶ-ի միջև կնքված համատեղ գործողությունների պլանի համաձայն։

36 սպա, ենթասպա և սերժանտ արտակարգ իրավիճակների նախարարությունից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Գյումրիում և Գավառում կազմակերպված երկու դասընթացի շրջանակներում։

10 սպա ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Կապանում կազմակերպված ԿԽՄԿ դասընթացի շրջանակներում։

ԶԼՄ 12 ներկայացուցիչ մասնակցել է ԿԽՄԿ-ի գործունեության և հումանիտար խնդիրների լուսաբանման վերաբերյալ դասընթացի և սահմանամերձ համայնքներում լրագրողական շրջայցի, որը ներառել է ՄՄԻ էության, հակամարտային իրավիճակներում լրագրողների պաշտպանության և կարգավիճակի վերաբերյալ ուսումնական մաս։

1 լրագրող ստացել է ԿԽՄԿ մրցանակ՝ ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար խնդիրները լուսաբանող լավագույն ռեպորտաժի համար՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա «Թվապատում» մրցույթի շրջանակներում։

260 աշակերտ յոթ սահմանամերձ դպրոցից, որտեղ ԿԽՄԿ-ն բարելավել է սանիտարահիգիենիկ պայմանները, մասնակցել են ՀԿԽԸ-ի հետ համատեղ կազմակերպված հիգիենայի կանոնները խթանող նախագծի։

ՀՄՀԿ-ի 24 հոգեբան հզորացրել են ռազմական գործողություններ վերապրած երեխաների հետ աշխատելու իրենց կարողությունները։

Զինամթերքով աղտոտված տարածքների անվտանգություն

Ավելի քան 6970 քաղաքացիական անձ՝ զինամթերքով աղտոտված կամ նման տարածքին հարակից 46 սահմանամերձ համայնքներից, մասնակցել է ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վերաբերյալ իրազեկման հանդիպումների դպրոցներում և համայնքապետարաններում, որոնք կազմակերպվել են ՀԿԽԸ կողմից՝ ԿԽՄԿ աջակցությամբ։

18 դպրոց թատերական ներկայացումներ է բեմադրել կրակոցների և հրետակոծությունների ժամանակ անվտանգ վարքագծի վերաբերյալ՝ 10 -18 տարեկան 1694 աշակերտի, ինչպես նաև ՀԿԽԸ և ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։

38 սահմանամերձ համայնքում ականների և ՊՊՄ վերաբերյալ անվտանգ վարքագծի թեմայով տիկնիկային ներկայացումներ են բեմադրվել 5-10 տարեկան 2406 երեխայի համար ՀԿԽԸ կամավորների կողմից՝ ԿԽՄԿ աջակցությամբ։

Համագործակցություն Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ*

Մարզային 2 այցելություն է կատարվել դեպի Լոռու Մեծ Պարնի և Կոտայքի Գառնի համայնքներ՝ մասնակցելու վերջերս կազմավորված հրշեջ-փրկարարական կամավոր ջոկատների երկու վարժանքի, որոնք կազմակերպվել էին ՀԿԽԸ, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

570 երեխա շարունակել է հաճախել ՀԿԽԸ կամավորների կողմից իրականացվող հոգեսոցիալական և արտադասարանական ուսումնական պարապմունքների Երևան, Մասիս, Մեծամոր, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքների հինգ կոլեկտիվ կենտրոնների Ժպիտի ակումբներում, որոնք հյուրընկալել են տեղահանված երեխաներին և Վարդենիս, Մեծ Մասրիկ, Տեղ, Սյունիք և Գեղանուշ սահմանամերձ համայնքների հինգ դպրոցներում։

24 համայնքային նախագիծ է մշակվել և իրականացվել «Ժպիտի ակումբների» սաների կողմից Մարդկային արժեքների խթանման նախաձեռնության շրջանակներում։

ՀԿԽԸ մասնաճյուղերի կրթական ծրագրերի 20 կամավոր մասնակցել է Կրթությունը արտակարգ իրավիճակներում թեմայով դասընթացի՝ որպես կրթության ԿԽԿՄ շարժման մոտեցման փորձնական և տեղայնացման գործընթացի մաս։

Աղետներին արձագանքման ՀԿԽԸ ևս 2 թիմ է կազմավորվել և վերապատրաստվել ԿԽՄԿ-ի աջակցությամբ Արարատի և Սյունիքի մարզերում՝ գործող թիմերի ընդհանուր թիվը հասցնելով յոթի։

19 աշխատակից ՀԿԽԸ գլխամասային գրասենյակից և մարզային մասնաճյուղերից զարգացրել են իրենց հմտությունները տնտեսական անվտանգության գնահատման հարցում ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպված դասընթացի միջոցով։

ՀԿԽԸ 2 աշխատակից մասնակցել է գյուղատնտեսական արժեքային շղթայի զարգացման խորացված դասընթացի՝ ստացված գիտելիքները համապատասխան նախագծերում կիրառելու նպատակով։

ՀԿԽԸ 30 կամավոր և երեք աշխատակից մասնակցել է 46 սահմանամերձ համայնքում ականների և ՊՊՄ ռիսկերի և անվտանգ վարքագծի վերաբերյալ իրազեկման համատեղ նախագծերի իրականացմանը։

*ՀԿԽԸ-ի հետ համագործակցությամբ իրականացված այլ գործունեությանը ծանոթանալու համար տե՛ս տեղեկագրի մյուս բաժինները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031