Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Քաղաքացու որոշում»-ը չի հրաժարվի մանդատներից․ Սիսիանի կյանքը չեն տանի ձախողման (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 26,2023 16:06

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը վստահ է, որ սիսիանցիներն այս անգամ կընտրեն ինքնուրույն որոշումներ կայացնող եւ կարող ուժեր ունեցող իշխանություն։ Թեկնածուի կարծիքով՝  քարոզարշավի ժամանակ երեւաց, որ իրենք այլ մակարդակի քարոզարշավ են արել։ «Քաղաքացու որոշում»-ը բոլոր ուժերին կոչ էր արել՝ լինել ու պայքարել արդար մրցակցային դաշտում։

Այս մասին Ավագ Ասատրյանը նշեց քվեարկություն կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Թեկնածուն քվեարկության էր եկել դստեր՝ 3-ամյա Անահիտի  հետ։

Ի դեպ, թիվ 34/01 տեղամասի  դիմաց նա հանդիպեց կառավարող ուժի ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանին, որին բարեւեց եւ մտավ տեղամաս։

Ավագ Ասատրյանը, խոսելով ընտրախախտումների մասին, մասնավորապես նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կանգնած է տեղամասի առաջ, ինչն օրենքի խախտում է։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, սակայն, մեզ հետ զրույցում չհամաձայնեց այն տեսակետին, որ ինքն օրենք է խախտում։ Պարզապես նա կանգնած է իրենց բակում։

«Բոլոր տեղամասերում նույն վիճակն է, խախտումները շատ են, երեւի տեղյակ եք՝ մենք դիմել էինք վարչական դատարան, որն ըստ էության, արձանագրեց, որ փաստեր կան, բայց ընթացակարգային խնդիր կա։ Անկախ ընտրության արդյունքներից՝ այդ որոշումը մենք վիճարկելու ենք»,-նշեց թեկնածուն։ Հիշեցնենք, երեկ՝ մարտի 25-ին, վարչական դատարանը մերժեց ՔՈ-ի հայցը՝ Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի գրանցումն ուժն կորցրած ճանաչելու մասին։

Ավագ Ասատրյանի խոսքով՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել, քանի որ առաջադրված երկու թիմերի  հետ ունեն արժեքաբանական խնդիր։ «Մենք համայնքի կյանքը ձախողման չենք ուզում տանել, մենք  մեր մանդատները պահելու ենք»,-ասաց ՔՈ-ի ընտրացուցակի առաջին համարը։

Ինչ վերաբերում է մարզի անվտանգային խնդիրներին, ապա դա առաջին դրդապատճառներից մեկն էր, որը համաձայնվեց առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, Սիսիան համայնքի  ավագանու համամասնական ընտրություններին առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը,   «Քաղաքացու որոշում»-ը եւ ՀՀԿ-ն։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031